Կանադական Էդմոնտոն քաղաքում բնակվող ամուսիններ Բարբարա ու Դուգլաս Ֆինկերն իրենց համատեղ կյանքի ընթացքում արդեն երրորդ վիճակախաղն են շահել։ Ընդ որում այս անգամվա շահումն ամենախոշորն է եղել ու կազմել է 6․1 մլն դոլար, հայտնում է BBC-ն։
Մինչ այդ ամուսիններին հաջողվել էր շահել 128 հազար դոլար՝ 1989-ին ու եւս 100 հազար դոլար 2010-ին։ Առաջին շահումը ամուսինները բաժանել էին իրենց չորս ընկերների միջեւ։
Ըստ Արեւմտականադական վիճակախաղի մամուլի հաղորդագրության, ամուսինների շահած գումարը ընկերության խաղարկած ամենախոշոր ջեկփոթն է։ Ֆինկերից բացի վիճակախաղի տոմսի եւս մեկ գնորդի է հաջողվել ճիշտ գուշակել բոլոր վեց թվերը։
Ամուսինները արդեն կողմնորոշվել են, թե ինչպես են օգտագործելու շահած գումարը։ «Ընտանիքը առաջին հերթին, ուզում ենք, որ մեր դստրերին ու թոռներին բավականացնի»,- ասելէ Բարբարա Ֆինկը։ Իսկ նրա ամուսինը հավելել է, որ իրենք մտադիր են ճանապարհորդել ու նոր բնակարան գնել։




























