ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչի Նիքի Հեյլին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին որպես խնդիր է դիտարկում: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով SBS-ը:

«Ես զրույցներ եմ ունեցել նախագահի հետ: Նա Ռուսաստանին խնդիր է համարում»,- ասել է նա:

Հեյլիի խոսքով՝ ինքը բազմիցս է քննադատել Մոսկվային: «Այն, ինչ նրանք արեցին Ղրիմի եւ Ուկրաինայի հետ... Եվ ինչպես սատարեցին Ասադին: Մենք այլեւս նրանց թույլ չենք տա նման բաներ անել»,- ընդգծել է Հեյլին: