Հարավաֆրիկյան հանրապետության խորհրդարանի ստորին պալատն ապրիլի 18-ին կքննարկի նախագահ Ջեյկոբ Զումային ընդդիմության կողմից ներկայացված անվստահության հարցը՝ կապված կառավարությունում փոփոխությունների եւ ֆինանսների նախարարի հրաժարականի հետ: Այս մասին նշվում է խորհրդարանի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Սա Զումային պաշտոնանկ անելու՝ ընդդիմության արդեն հինգերորդ փորձն է վերջին երեք տարվա ընթացքում: Վերջինը տեղի է ունեցել 2016-ի նոյեմբերին եւ արգելափակվել մեծամասնության՝ կառավարող Աֆրիկական ազգային կոնգրեսի կողմից:
Անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ է, որ կողմ քվեարկի 400 պատգամավորների երկու երրորդը: Նախորդ անգամ ընդդիմությունն ընդամենը 126 կողմ քվե էր ունեցել:




























