Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում իշխանությունները ջրցան մեքենաներով եւ արցունքաբեր գազով ցրել են ուսանողների հավաքը Ազգային մանկավարժական համալսարանի մոտ, հաղորդում է Ruptly պարբերականը:

Ուսանողները դժգոհություն են հայտնել տրանսպորտի սակագնի բարձրացումից, բուհում մենեջմենթի համակարգը փոխելու եւ Avenida Caracas կենտրոնական փողոցը փակելու իշխանության մտադրությունից: Միջադեպերը բացառելու համար շենքը պահպանում է ոստիկանությունը: