Դերասան, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նախկին նահանգապետ Արնոլդ Շվարցենեգերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած բյուջեն «թալանչիություն» է անվանել երեխաների նկատմամբ, հաղորդում է The Hill-ը։

Բյուջեն մասնավորապես նախատեսում է պարապմունքներից հետ դպրոցական ծրագրերի ֆինանսավորման կրճատումը։ Նման նախագծերի Շվարցենեգերը աջակցություն էր ցուցաբերում, երբ նահանգապետի պաշտոն էր զբաղեցնում։

«Նախագահ Թրամփը մեզ խոստացել է Ամերիկան նորից հզոր դարձնել։ Այսպես նրան հզոր չես դարձնի՝ 1,2 մլրդ դոլար երեխաներից վերցնելով, նրանց անպատկառորեն կողոպտելով», – ասել է Շվարցենեգերը։