Կորեական թերակղզու շահագրգիռ կողմերը պետք է զսպվածություն դրսեւորեն եւ խուսափեն սադրանքներից։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը՝ պատասխանելով Կորեայի Հանրապետության կողմից բալիստիկ հրթիռ վերջերս արձակելու մասին լրագրողների հարցին, հաղորդում է «Սինխուա»-ն։

Խուա Չույնինը նշել է, որ Չինաստանը ուշադրութուն է դարձրել հրթիռի արձակման մասին հաղորդագրություններին։ Նրա խոսքով՝ ներկա պահին Կորեական թերակղզում բավականին բարդ ու անկայուն դրություն է ծավալվել, բոլոր շահագրգիռ կողմերը պետք է զսպվածություն դրսեւրեն եւ խուսափեն սադրանքներից։

«Կողմերը պետք է ձգտեն ծավալված դրության արդյունավետ կարգավորմանը եւ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ապահովելուն»,-հավելել է նա։