Hotels.com հյուրանոցների ամրագրման ծառայությունը Մադրիդում հանրային անվճար պարկուճներ է տեղադրել՝ սիեստայի ժամանակ հանգստանալու համար։ Իսպանական Europa Press գործակալությունը YouTube-ի իր ալիքում ցուցադրել է այդ օբյեկտների տեսագրությունը։ 

Ինչպես հստակեցվում է տեսագրության մեկնաբանություններում՝ առաջին նման պարկուճները հայտնվել են Մադրիդի Ատոչա կայարանում։ Դրանք ստեղծվել են Salva la Siesta («Փրկել սիեստա»-ն) ակցիայի շրջանակներում։ Hotels.com-ում ասել են, որ իսպանացիերը վերջերս այնքան էլ հաճախ չեն կիրառում այդ ավանդույթը, այդ պատճառով էլ ընկերությունը ցանկանում է օգնել վերականգնել այն։