Փհենյանը կարող է ստիպված լինել «կանխարգելիչ հարվածներ» հասցնել «ագրեսորների բազայի չեզոքացման եւ ազգային վերամիավորման հասնելու համար»։ Այս մասին ասվում է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ հայտարարությունում՝ կապված Կորեական թերակղզու իրադրության հետ։

Հայտարարությունում նշվում է, որ «ի պատասխան ռազմական բնույթի ԱՄՆ-ի գործողությունների՝ ԿԺԴՀ-ն ինքնապաշտպանության նպատակով ընտրում է ագրեսորաների բազայի ամբողջությամբ ոչնչացման արդար պատերազմի ուղին՝ ազգային վերամիավորման երազանքի իրականցման համար»։

«ԿԺԴՀ-ին սարսափեցնելու ամերիկյան միջոցառումները թշնամական գործողությունների փուլից արդեն անցել են համակողմանի պատերազմի փուլին։ ԱՄՆ-ը, ուշադրություն չդարձնելով Փհենյանի բազմիցս նախազգուշացումներին, անդադար սադրիչ գործողություններ են իրականացնում, իսկ դա ոչ այլ ինչ է, քան ԿԺԴՀ-ին պատերազմ հայտարարելը, այդ պատճառով էլ վերջինը ստիպված է ընտրել  այն իրականացնելու ուղին, ինչի մասին նախազգուշացված է», - կարծում են Փհենյանում։

Հայտարարությունում ասվում է նաեւ, որ համաշխարհային հանրությունը պետք է հարգի ԿԺԴՀ-ի՝ ինքնապաշտպանության ոլորտում ընտրությունը։