Չինաստանն անհանգստացած է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հայտարարությունների պատճառով՝ Հարավ-չինական ծովում կղզիների վերաբերյալ եւ հույս ունի, որ Մանիլան անհրաժեշտ կերպով կլուծի վերոնշյալ հարցը։ Այս մասին ուրբաթ օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք տեսել ենք հաղորդագրությունները, որոնց մասին դուք ասել եք։ Դրա հետ կապված՝ մեն մեր անհանգստությունն ենք հայտնում։ Հույս ունենք, որ Ֆիլիպինները կշարունակեն անհրաժեշտ կերպով լուծել Չինաստանի հետ ծովային վեճերը», - ասել է Խուա Չունյինը։

Հինգշաբթի օրը Դուտերտեն հայտարարել է, որ հրամայել է զորքեր տեղակայել Հարավ-չինական ծովի վիճելի կղզիների տարածքում։ Նա նաեւ հայտնել է վերոնշյալ կղզիներ այցելելու եւ այնտեղ իր երկրի դրոշը բարձրացնելու մտադրության մասին։