Թուրքիայի Վանի քաղաքապետին ձերբակալելուց հետո պետության կողմից նշանակված ժամանակավոր քաղաքապետը նախկին քաղաքապետի կողմից հաշմանդամներին բաժանված անվասալյակները հետ է հավաքում։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Վանում ապրող եւ երկու ոտքերից զրկված Աբդուլմեջիթ Քյուլթերը նշել է, թե օրեր առաջ քաղաքապետարանից այցելել են իրեն եւ վերցրել նախկին քաղաքապետի կողմից իրեն տրված անվասայլակը։ Նա շեշտել է, թե իրենից անվասալյակը վերցնողները պարզաբանել են, որ պետության կողմից նշանակված ժամանակավոր քաղաքապետի հրահանգներն են կատարում։



























