Սիրիայի ավիաբազայի վրա ԱՄՆ-ի հրթիռային հարվածից հետո Սիրիայի իրավիճակը վերածվել է միջազգային զինված հակամարտության: Այս մասին հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ ԿԽՄԿ-ն ԱՄՆ-ի հետ քննարկում է հարվածից հետո ստեղծված իրավիճակը:




























