Գվինեայի մայրաքաղաքից դեպի Ստամբուլ մեկնող «Թուրքական ավիաուղիների» (THY)օդանավում գտնվող մի հղի կինը ծննդաբերել է օդանավի ուղեկցորդուհիների օգնությամբ։
Թուրքական Posta–ի փոխանցմամբ՝ THY–ի օդանավում Դիաբի Նաֆի անունով հղի կնոջ մոտ ծննդաբերական ցավեր են սկսվել, որից հետո օդանավի ուղեկցորդուհիները կազմակերպել են ծննդաբերությունը։ Օդանավը վայրէջք է կատարել Բուրկինա Ֆասոյի օդանավակայանում, որտեղ սպասող բժիշկները մորն ու նորածնին տեղափոխել են հիվանդանոց։
Այնուհետ օդանավը շարունակել է թռիչքը դեպի Ստամբուլ։
.jpg)
.jpg)
.jpg)



























