ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թոռնուհի 5-ամյա Արաբելա Քուշները, Իվանկա Թրամփի ու Ջարեդ Քուշների դուստրը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի համար չինարեն երգ է կատարել։ Այս մասին Իվանկա Թրամփն է հայտնել իր Twitter միկրոբլոգում։

«Շատ հպարտանում եմ Արաբելայով ու Ջոզեֆով ու նրանց ելույթով՝ նախագահ Սի Ցզինպինի ու նրա կնոջ՝ Պեն Լիյուանի ԱՄՆ կատարած պաշտոնական այցելության պատվին»,- գրել էր նա։

Նշենք, որ Թրամփն ու Ցզինպինը հանդիպել են ԱՄՆ նախագահի՝ Ֆլորիդայի նստավայրում։