Հարավային Օսիայում այսօր լռության օր է՝ վաղը կայանալիք նախագահական ընտրություններից առաջ, հաղորդում է Sputnik-Հարվային Օսիան:

Պետության նոր ղեկավարի ընտրությունները կկայանան ապրիլի 9-ին: Այդ օրն էլ տեղի կունենա պետության անվանափոխությունը՝ Հարվային Օսիան կկոչվի Ալանիայի Պետություն:

Ընտրության օրը երկրում կգործի 77 ընտրատեղամաս: Ընտրությունները կայացած կհամարվեն, եթե քվեարկությանը մասնակցի բնակչության 50% -ից ավելին: Նախագահի պաշտոնին են հավակնում գործող նախագահ Լեոնիդ Տիբիլովը, խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը եւ Պետանվտանգության կոմիտեի աշխատակից Ալան Գագլոեւը: