Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պայմանավորվել են ընդլայնել երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցությունը եւ կարգավորել առկա տարաձայնություններրը՝ փոխադարձ հարգանքի սկզբունքի հիման վրա, հաղորդում է Սինհուա գործակալությունը:
Երկու երկրների ղեկավարները Ֆլորիդայում ունեցած հանդիպումը համարել են «դրական եւ արդյունավետ»:
Երկօրյա բանակցությունների ընթացքում Սի Ցզինպինն ու Թրամփը քննարկել են երկկողմ համագործակցության կարեւոր ոլորտները, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային հարցեր:
ՉԺՀ նախագահի խոսքով՝ ԱՄՆ նոր նախագահի հետ առաջին հանդիպումը կարեւոր է երկկողմ կապերի զարգացման առումով: Նա նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը կարողացել են միմյանց ավելի լավ հասկանալ, ամրապնդել փոխադարձ վստահությունը եւ լավ աշխատանքային հարաբերություններ ստեղծել:




























