Հարավային Կորեայի դատախազության քննիչները նորից հարցաքննել են երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեին, որը կալանավորված է կոռուպցիոն սկանդալին առնչություն ունենալու մեղադրանքով, ինչը հանգեցրել էր նրա իմփիչմենթին ու իշխանությունից հեռացմանը, հայտնում է «Ռյոնհափը»։
Պակ Կըն Հեին պահում են Ըյվանում քննչական մեկուսարանում։ Նախնական կալանքի ժամկետը մինչեւ ապրիլի 19-նն է։ Հարցաքննության ժամանակ Պակ Կըն Հեի հետ էր նաեւ նրա փաստաբան Յու Յոն ան։
Անցած շաբաթ, նախորդ հարցաքննությունների ժամանակ նախկին նախագահը հերքում էր բոլոր մեղադրանքները։
Նախկին նախագահը, նախկին բռնապես Պակ Չոն Հիի դուստրը, որին համարում են հարավկորեական «տնտեսական հրաշքի» հեղինակտ, մեղադրվում է մասնավորապես կաշառակերության ու գաղտնի տեղեկությունները իր ընկերուհուն՝ Ցոյ Սուն ՍԻլին փոխանցելու մեջ, որին համարում են կոռուպցիոն սկանդալի գլխավոր մեղավորը։




























