Ստոկհոլմում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո մայրաքաղաքային հիվանդանոցներում են մնում տասը տուժածներ։ Այս մասին TT գործակալությանը հայտնել է առողջապահության վարչության ներկայացուցիչ Պատրիկ Սյոդերբերգը։
Նրանցից չորսը նրա խոսքով ծանր վիճակում է։ «Մնացած վեցից մեկը երեխա է, նա թեթեւ վնասվածք ունի»,- նշել է Պատրիկ Սյոդերբերգը։ Ահաբեկչության հետեւանքով զոհվածների թիվը չորսն է։ Երեքը մահացել են տեղում, եւս մեկը՝ հիվանդանոցում։
Առեւանգված բեռնատարը, որը պատկանում էր Spendrups ընկերությանը, ապրիլի 7-ին Ստոկհոլմի կենտրոնում մեծ արագությամբ մխրճվել էր մարդկանց բազմության մեջ՝ սպանելով 4, վիրավորելով 15 մարդու։ Ահաբեկչության գործով միակ ձերբակալվածը Ուզբեկստանի 39-ամյա քաղաքացին է, որը համակրանք էր արտահայտում ԻՊ կազմակերպության նկատմամբ։ Ենթադրվում է , որ բեռնատարը նա է վարել։ Տղամարդուն ձերբակալել են Մեշթ արվարձանում՝ դեպքի վայրից մի քանի ժամվա հեռավորության վրա։ Նա թեթեւ վնասվածքներ ուներ ու խոստովանել է, որ առնչություն է ունեցել Ստոկհոլմում տեղի ունեցած իրադարձություններին։




























