ԱՄՆ-ում դանակներ են պատրաստում՝ արտադրական գործընթացում օգտագործելով գարեջուր, խոզապուխտ եւ կարտոֆիլ ֆրի: Ամերիկյան «Green Beetle» ընկերությունը որոշել է դանակների արտադրության մեջ օգտագործել ամերիկացիների սիրելի երեք մթերքները: Այս մասին գրում է Kedem-ը:

Շեֆ խոհարարների՝ Murica! Knife ապրանքանիշի մեծ դանակները պատրաստված են բարձրորակ պողպատից եւ թրծված են գարեջրի մեջ, ինչը դանակի սայրն առանձնահատուկ սուր է դարձնում:

Ինչ վերաբերում է խոզապուխտին եւ կարտոֆիլինն. դրանք պլաստմասե թափանցիկ բռնակի մեջ են դրվում: «Ամերիկյան ոճով» դանակներն ամբողջությամբ ձեռքի աշխատանք են եւ պատրաստվում են պատվերով: