Գիշերային ժամերին ուղեղը բթացնում է սննդի տեսողական ընկալումը, այդ պատճառով հագեցվածության զգացողությունն ավելի ուշ է հասնում ուղեղին, քան ցերեկը: Նման եզրահանգման են եկել ԱՄՆ-ի Բրիհամ Յանգի համալսարանի գիտնականները:
Մասնագետների հետազոտությանը 15 կին է մասնակցել: Կամավորները փորձի անցկացման ընթացքում առողջ են եղել: Նրանց տարբեր ուտեստների 360 լուսանկար են ցուցադրել ու հետեւել են նրանց արձագանքին: Գիշերվա ժամերին ուտելու կադրերը բոլոր կամավորների մոտ քաղցի զգացողություն են առաջացրել:




























