Երեւանում վրաերթ է տեղի ունեցել: Ապրիլի 8-ին ժամը 21:54-ին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի եւ Քրիստափորի փողոցի խաչմերուկում քաղաքացուն վրաերթի են ենթարկել: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Պարզվել է, որ 1953 թվականին ծնված Ա.Ղ.-ը «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1946 թվականին ծնված Ա.Բ.-ին: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածին առաջին օգնություն են ցուցաբերել:
Ա.Բ.-ին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:




























