Շվեդիայի Գյոտեբորգ քաղաքի հյուսիս-արեւելքում՝ Խամարկյուլեն շրջանում անցած գիշեր երիտասարդների անկարգություններ են կատարվել, հայտնում է Expressen պարբերականը:

Դիմակավորված մոտ 30 երիտասարդներ ոստիկանության աշխատակիցների վրա մոլոտովի կոկտեյլներ եւ քարեր են նետել, որը հավաքել էին մերձակա շինհրապարակից: Իրավապահներից մեկը վնասվածք է ստացել:

Անկարգությունը հրահրողները նաեւ մի քանի հրկիզումներ են կատարել, այդ թվում՝ ավտոմեքենաների, կոտրել են սրճարանի պատուհանները:

Միջադեպի վայր են ուղարկվել ոստիկանության ուժեղացված վերակարգեր եւ ուղղաթիռ: Իրավապահները տեղի ունեցածը որակել են ծառոյողների նկատմամբ բռնություն, անկարգություններ եւ վնասի պատճառում:

Դեռեւս ձերբակալվածներ չկան: