Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը կպայքարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու համար, եթե Մոսկվան չհրաժարվի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելուց, գրում է Times-ը։

Ջոնսոնը մտադիր է «մեծ յոթնյակի» (G7) երկրներին առաջարկել համատեղ հայտարարություն հրապարակել՝ Մոսկվային առաջարկելով դադարեցնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցությունը։ Իսկ եթե Ռուսաստանը հրաժարվի, պետք է նոր «պատժիչ» պատժամիջոցներ սահմանել։ 

Նշվում է,  որ պատժամիջոցների վերաբերյալ փաստաթուղթն արդեն նախապատրաստված է եւ կներկայացվի Իտալիայում G7-ի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը։ Հակառուսական պատժամիջոցներն առաջին հերթին ուղղված կլինեն կառավարական պաշտոնյաների դեմ։