Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավար Վալերիա Գոնտարյովան հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին նա հայտնել է ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։
«Մոտ 3 տարի գտնվելով Ազգային բանկի ղեկավարի պաշտոնում՝ ես այդ պաշտոնը լքելու որոշում եմ ընդունել։ Ես Ուկրաինայի նախագահին սեփական ցանկությամբ սույն թվականի մայիսի 10-ից հրաժարականի պաշտոնական դիմում եմ ներկայացրել։ Ինչպես եւ ես խոստացել եմ՝ ձեզ հայտնում ենք մեկ ամիս առաջ։ Ազգային բանկում արդեն նման պրակտիկա է ձեւավորվել՝ փոփոխությունների մասին հայտնել մեկ ամիս առաջ։ Եթե Գերագույն ռադան քվեարկի այդ ժամանակից շուտ իմ պաշտոնաթողությանը կողմ, ես պաշտոնից ավելի վաղ կհեռանամ։ Պատրաստ եմ Գերագույն ռադայի լիագումար նիստի ժամանակ զեկուցել Ազգային բանկի ղեկավարի պաշտոնում իմ գործունեության արդյունքների մասին», - ասել է նա։



























