Նոր Զելանդիայի վարչապետ Վիլլ Ինգլիշի խոհարարական նախընտրությունները, ով խոստովանել է, որ շատ է սիրում պիցցա՝ սպագետիով ու անանասով, երկրի բնակիչների շրջանում միանշանակ արձագանք չեն առաջացրել, հաղորդում է UPI-ն։

56-ամյա քաղաքական գործիչը Facebook-ի իր էջում հրապարակել է ճաշի լուսանկարը, որը նա պատրաստել է ընտանիքի համար։ Այն ավելի քան 10 հազար like է հավաքել եւ հազարավոր մեկնաբանություններ։ Շատ հետեւորդներ հավանության չեն արժանացրել միջուկի ընտրությունը։ 

«Ներիր, Բիլլ, բայց մարդը, ով սպագետի է դնում պիցցայի վրա, հարմար չէ իմ երկիրը կառավարելու համար։ Հաջորդ ընտրություններում իմ ձայնի վրա հույս մի դիր»,-գրել է նրանցից մեկը։

Վարչապետի ճաշակից դժգոհներին աջակցել է նաեւ ամերիկացի հաղորդավար Քիմմելը։