Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին զայրացրել է մսի տեղական արտադրողներին՝ միանալով բուսակերության արշավին եւ «որդեգրելով» 5 գառների, որոնք կարող էին Զատիկի տոնական ճաշատեսակ դառնալ, հայտնում է Reuters-ը:

Իտալայի կենդանիների եւ շրջակա միջավայրի պաշտպանության լիգայի տարածած հոլովակում Բեռլուսկոնին գառներին գրկում, համբուրում եւ կերակրում է շշով: Այս ամենը կատարվում է «Պաշտպանի՛ր կյանքը, ընտրի՛ր բուսական Զատիկ» գրառմամբ պաստառների ֆոնին եւ ուղեկցվում է վազող տողով՝ «Եղի՛ր նրա նման: Նա 5 գառնուկի է փրկել Զատիկի սպանդից»:

Ըստ ավանդույթի՝ իտալացիները Զատիկին ուտում են գառներից կամ ուլիկներից պատրաստված ճաշատեսակներ, սակայն վերջին 5  տարիներին տնտեսական անկման պատճառով եւ բուսակերության հաջող արշավների շնորհիվ իտալացիները սկսել են այս ճաշատեսակերն ավելի քիչ եւ հազվադեպ օգտագործել:

Իտալացի մսագործների ասոցիացիան վրդովվել է Բեռլուսկոնիի արարքից՝ կոչ անելով բոլկոտել նրան պատկանող հեռուստաալիքները եւ մեդիայի մյուս միջոցները: