Ծխախոտների տուփի դիզայնի վերաբերյալ վեճը ծխախոտ արտադրողները դեռեւս անցյալ տարի դատական դաշտ էին տեղափոխել։ Եւ ահա, Մոսկվայի արբիտրաժային դատարանը գործի առթիվ վերջնական վճիռ է կայացրել։ Այս մասին գրում է Արգումենտի ի Ֆակտի ռուսական թերթը:

Անցյալ տարի Philip Morris Brands Sarl ընկերությունը արբիտրաժային դատարան է դիմել՝ «Գրանդ Տաբակ» ՓԲԸ-ի դեմ հայցով՝ ոչ թե արտադրողի, այլ ներկրողի դեմ։ Պահանջվում էր արգելել օգտագործել Ararat ապրանքանիշը Ռուսատսանի տարածքում, ինչեպս նաեւ 5 մլն ռուբլի փոխհատուցում սահմանել։ Արտասահմանյան ապրանքանիշը պնդում էր, որ Արարատ և Մալբորո սիգարետների տուփերը շփոթելու աստճանի նման են միմյանց։ Ճիշտ նման վեճեր են տեղի ունեցել նաեւ այլ երկրներում։ Սակայն հայկական արտադրողը հաջողությամբ պաշտպանել է իր դիրքերը Լիբանանում, Քուվեյթում, ԱՄԷ-ում եւ Թայվանում։ «Մեղադրյալ ծխախոտի» հայրենիքում ՀՀ Վարչական դատարանը եւս մերժել է հայցն ընդդեմ ՌԴ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության դեմ, որը «լեռան անվամբ ծխախոտները» գրանցել է որպես ապրանքային նշան։ 

Ի դեպ, Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայությունը հայկական ծխախոտների ձեւավորման հետ կապված հավակնություններ չի ունեցել։ Այդ մասին դրա նրեկայացուցիչները հայտարարել են նաեւ դատական գործընթացի ընթացքում։ ՌԴ Դաշնային հակամենաշնորհային ծառայության նախագահի տեղակալ Անդրեյ Կաշեւարովի պաշտոնական դիրքորոշումը հետեւյալն է՝ այդ երկու ընկերությունների ապրանքային նշանների միջեւ շփոթելու աստիճան նմանություն չկա։ Հետեւաբար, նաեւ ծխախոտի վաճառքի համար մեր երկրում խոչընդոտ չպետք է լինի։

Իսկ մարտի 22-ին դատարանը մերժել է Philip Morris Brands Sarl ընկերության հայցն ընդդեմ հայկական արտադրողների։

Գնահատելով կողմերի ներկայացրած ապացույցները, «դրանց ընդհանրություններն ու փոխադարձ կապերը»՝ Մոսկվայի Արբիտրաժային դատարանը հանգել է եզրակացության։ Հայցորդի ապրանքային նշանների պատկերային հատվածների եւ Հայաստանից ծխախոտների տուփերի համեմատական վերլուծությունը թույլ է տալիս հաստատել նմանության՝ ապրանքային նշանների շփոթելու աստիճանի բացակայությունը՝ ինչպես յուրաքանչյուրի համար առանձին, այնպես էլ համադրության մեջ։

Դատարան անհիմն է համարել «մալբորոյի» «ռուֆտոփ» դիզայնի յուրօրինակության մասին պնդումն ու հակառակ կողմից խաբկանք ձեււավորելու մտադրությունը՝ իրենց ապրանքային նշանի վերաբերյալ։ Վիճելի տարրը հայերի համար սրբազան լեռան ոճավորված պատկերն է, որը «Արարատ» բառային տարրի հետ համադրություն է կազմում։

Դատարանի եւս մեկ նկատողություն է եղել՝ համապատասխան 19 F3 «Շրջակա ծխախոտի ծխից եւ ծխախոտի օգտագործման հետեւանքներից քաղաքացիների պաշտպանության մասին» օրենքի՝ 23.02.2013 թվականի, № 15-ФЗ, գնելիս դուք չեք կարող տեսնել փաթեթավորումն ու պատկերը, որն առկա է տուփի վրա։ Դուք պարզապես ընտրում եք ծխախոտները ըստ անվան՝ խանութի առաջարկած ցուցակով։

Արտադրող ընկերության իրավաբան Նիկոլայ Հակոբյանի խոսքով՝ դա փորձ էր արհեստականորեն արգելել հայկական ծխախոտների շրջանառությունը ռուսական շուկայում։ «Դատարանում հայցորդի ներկայացուցիչը խոսում էր այն մասին, որ որքան ավելի շատ են վաճառվում մեր  ծխախոտները, այն քիչ՝ նրանցը եւ փորձել է դա որպես իր ընկերության համար կորուստ ներկայացնել։ Սակայն դատական որոշումը եւս մեկ անգամ պապացուցեց, որ մենք Ռուսաստանում բարեխիղճ մրցակցության պայմաններում մեր ապրանքանիշի իրավունքն ունենք։ Հավելեմ, որ 2016-ին Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության 25 ամյակ» հուշադրամը, որտեղ պատկերաված է Արարատը նույն կերպ, ինչպես «Արարատ» ծխախոտերի տուփերին։ Հայաստանի Կենտրոնական բանկը հաստատ «Մալբորո»-ին կրկնօրինակելու անհրաժեշտություն չուներ», -նշել է նա։