Փհենյանում դատապարտել են ամերիկյան ղեկավարության «աննախադեպ» քայլը, որը Կորեական թերակղզու շրջան ավիակիրների խումբ է ուղարկել։ Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են պատերազմին պատրաստականության մասին, հաղորդում է RFI-ն։
Ամերիկյան խումբը՝ «Carl Vinson» ատոմային ավիակրի գլխավորությամբ, շաբաթ օրը ապրիլի 8-ին Կորեական թերակղզի է ժամանել Սինգապուրից։ Ավիակիրների խմբում ներառված են նաեւ երկու էսկադրային ականակիրներ եւ հածանավ՝ ունակ «որսալու» բալիստիկ հրթիռները։
ԱՄՆ պաշտպանության նախարարության աղբյուրն ասել է, որ նավերը դեպի Հարավային Կորեայի ափեր են տեղաշարժվել «ի պատասխան ԿԺԴՀ-ի կողմից վերջին սադրանքների», որը շարունակում է բալիստիկ հրթիռներ կիրառել։
«Ամերիկյան ուժերի անիմաստ ծավալումը՝ ԿԺԴՀ-ն նվաճելու նպատակով, տագնապային փուլի է հասել», — երեքշաբթի օրը ապրիլի 11-ն հայտարարել է ԿԺԴՀ ԱԳՆ ներկայացուցիչը։
«Կորեական ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը պատրաստ է պատասխանի՝ ինչպիսին էլ որ լինի ԱՄՆ-ի ցանկացած պատերազմի տեսակը»։




























