Ապրիլի 10-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ծնկահոդի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 37-ամյա քաղաքացուհի եւ հայտարարել, որ վնասվածքը ստացել է Վանաձորի Տ. Մեծի եւ Տերյան փողոցների խաչմերուկում՝ վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 12.30-ին, բաժին է ներկայացել 58-ամյա տղամարդ եւ հայտնել, որ ժամը 9.30-ի սահմաններում Տ. Մեծի եւ Տերյան փողոցների խաչմերուկում իր վարած «Հունդայի Տուկսոն» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի կնոջ, որից հետո իր ուղեկցությամբ տուժողին տեղափոխել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: