Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Սիրիայում ԱՄՆ-ի հարվածները, մեջբերում է արել Իլյա Իլֆի ու Եվգենի Պետրովի վեպից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ուզում եմ ասել՝ ձանձրալի է, աղջիկնե՛ր։ Մենք այդ ամենն արդեն տեսել ենք, դիտարկել ենք»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը Սիրիայում ԱՄՆ-ի գործողությունները համեմատել է Իրաքում 2003-ին տեղի ունեցած իրադարձությունների հետ։ «Դրանից հետո Իրաքում սկսվեց ռազմական արշավ, իսկ ավարտվեց այն երկրի փլուզումով, ահաբեկչական սպառնալիքի աճով ու միջազգային բեմահարթակին ԻՊ-ի հայտնվելով»,- մեջբերում է Պուտինին Life-ը։