«Վեստի» ռադիոկայանի ունկնդիրները ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին խորհուրդ են տվել Բաքվին չնայել ավտոմեքենայի պատուհանից։

«Վեստի» ռադիոկայանի հետ հարցազրույցում Սոլովյովը կիսվել է Բաքու կատարած այցի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալեւի հետ հանդիպման տպավորություններով։

«Ես ավտոմեքենայի պատուհանից տեսա քաղաքը՝ երեւում է, որ փողեր են։ Եւ կարծում եմ, որ մեծ փողեր։ Քաղաքը շատ խնամված է։ Շատ մաքուր։ Մի քանի աչքի ընկնող ճարտարապետական գլուխգործոցներ կային, այդ թվում նաեւ հայտնի ճարտարապետների, մասնավորապես՝ իրանցի ճարտարապետի՝ կնոջ, նրա ազգանունը չեմ հիշում, ով ստեղծել է Հեյդար Ալիեւի կենտրոնը։ Իսկապես գեղեցիկ է։ Ոչինչ չեմ կարող ասել», - անկեղծացել է Սոլովյովը։

Ի պատասխան՝ Գերմանիայում բնակվող ունկնդիրներից մեկը հաղորդագրություն է ուղարկել. «Շատ քծնող արձագանք։ Ադրբեջանի բռնապետը երջանիկ կլինի։ Հաջորդ անգամ դուրս եկեք ավտոմեքենայից եւ այդ «գեղեցկությանը» «մոտիկից» նայեք, խոսեք ժողովրդի հետ, ձեզ հիասթափություն է սպասվում»։