Չինաստանը հերթական անգամ հույս է հայտնել, որ շահագրգիռ կողմերը շուտափույթ կերպով կվերսկսեն Կորեական թերակղզու միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, հաղորդում է «Սինխուա»-ն։ Ինչպես հերթական մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը՝ Չինաստանը համաձայն է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարության հետ այն մասին, որ ամերիկյան կողմն իր առջեւ նպատակ չէր դրել փոխել ԿԺԴՀ իշխանությանը։
«Կորեական թերակղզում պառազմականացում, խաղաղության ու կայունության ձեռք բերումը՝ երկխոսության ու խորհրդակցությունների միջոցով, Չինաստանի կառավարության անփոփոխ դիրքորոշումն է», - ընդգծել է նա։




























