Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 11-ից 12-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերը բացահայտվել են:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 եւ թմրամիջոցի հայտնաբերման 6 դեպք:
Բացահայտվել է գողության 21, խարդախության 6, հարկերից խուսափելու եւ համակարգչային հանցագործության 1-ական, յուրացման եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 2-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության եւ մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























