Ապրիլի 11-ին, ժամը 17-ին, ոստիկանության քրեական հետախուզության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների ծառայողները հայտնաբերել եւ ՔՀԳՎ բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 43-ամյա Սուրեն Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2015 թ. հունիսի 19-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 290 հոդվածի 5-րդ մասի (կաշառք ստանալը) հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար: