Իբրեւ սիրիական կառավարական ուժերի կողմից իրականացված քիմիական հարձակման մեջ Ռուսաստանի դերակատարման մասին ԱՄՆ-ի հայտարարություններն անպատասխանատու ու ոչ կառուցողական են։Ապրիլի 12-ին նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Նման նորությունները, այդ ֆեյքային նորությունները ստիպում են դրանք նույն ոճով մեկնաբանել։ Գուցե՞ հենց օվկիանոսի մյուս կողմում գիտեին ահաբեկիչների կողմից ծրագրվող սադրանքների մասին, դրա համար էլ նախապես իրենց թեւավոր հրթիռների նշանակետն ուղղել էին  սիրիական Շայրաթ ավիաբազային»,- նշել է Զախարովան։ Նա նաեւ կոչ է արել միջազգային խնդիրների լուծման հարցում պատասխանատու մոտեցում ցուցաբերել։