Ապրիլի 11-ին, ժամը 18-ի սահմաններում, «Նիսան Քաշքայ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 26 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա տղային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը տղային իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց ու ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն:




























