Բռնաբարության եւ ավազակության մեղադրանքով 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Տ. Ա.-ն այսօր՝ ապրիլի 12-ին, Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել: NEWS.am-ի հետ զրույցում նրա շահերի պաշտպան Նարինե Ռշտունին նշեց, որ 2.5 տարի անազատության մեջ գտնվող երիտասարդին Վերաքննիչ դատարանն անպարտ է ճանաչել եւ արդարացրել է՝ ապացույցների բացակայության հիմքով:
Նարինե Ռշտունին հայտնեց, որ իր պաշտպանյալը 2014թ. սեպտեմբեր ամսից կալանքի տակ է գտնվել. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Տ.Ա-ին մեղավոր էր ճանաչել ՀՀ ՔՕ 138-րդ եւ 175-րդ հոդվածների 1-ին մասերով՝ բռնաբարությունը եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման:




























