Արմավիր քաղաքում այսօր՝ ապրիլի 12-ին, հրազենային վնասվածքով փողոցում մահացած հայտնաբերված կնոջ ինքնությունը պարզվել է: Նա Արմավիրի բնակիչ 38-ամյա Սյուզաննա Գալստյանն է:

Ըստ shamshyan.com-ի՝ նրան սպանելու մեջ կասկածվում է  նախկին ամուսինը՝ Բախշի Մարտիրոսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ին ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Արմավիրում հայտնաբերվել է հրազենյաին վնասվածքով կնոջ դի: