2016 թվականին Հայաստանում արտաքին ներդրումները կազմել են 169 մլն դոլար, իսկ ուղղակի ներդրումները 130 մլն դոլար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը՝ հավելելով, որ դա բավարար չէ եւ իրենք ակնկալում են, որ առաջիկա տարիներին կունենան լուրջ առաջընթաց, մասնավորապես, ներդրումների զուտ ներհոսքի առումով կարձանագրեն ՀՆԱ-ի 4-5 տոկոսի ցուցանիշ:

Նրա խոսքով, 6 ամսում կատարված աշխատանքների ժամանակ հնարավորություն են ունեցել ձեւավորել մոտ 62 ներդրումային ծրագիր՝ մոտ 471 մլն դոլարի. «Դրանց համար կան բոլոր ֆինանսական միջոցները: Այդ ծրագրերի արդյունքում կստեղծվեն 6 հազարից ավելի նոր աշխատատեղ: Արդեն իսկ ստեղծվել է 1800 աշխատատեղ, իրականացվել շուրջ 65 մլն դոլարի ներդում: Այդ 62 ներդրումային ծրագրերից 37-ը շարունակվելու են նաեւ առաջիկա տարիներին։ Մասնավորապես 2018-ին կստեղծվի 6700 աշխատատեղ, 2019-ին՝ 4100 աշխատատեղ»: