Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Հայաստանում Սինգապուրի դեսպան Սայմոն Դե Կրուզին (նստավայրը՝ Մոսկվա):

ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլեր: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է սեպտեմբերին Սինգապուրի Ավագ նախարար Լի Կուան Յուի այցելությունը Հայաստան: Զրուցակիցներն ադրանդարձել են Լի Կուան Յուի այցելության նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցերի: