Թուրքիայում անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն լրջորեն բարդացրեց Եվրամիության հետ այդ երկրի հարաբերությունները: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Բունդեսթագում ունեցած ելույթում այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Այդ իրադարձությունները, անկասկած, լրջորեն բարդացրեցին հարաբերությունները»,- ասել է Մերկելը՝ Անկարային կոչ անելով ուշադրություն դարձնել միջազգային կազմակերպությունների քննադատությանը:

Անգելա Մերկելի խոսքով՝ Թուրքիայում ներքաղաքական զարգացումները ԵՄ-ի արձագանքն են պահանջում: «Մենք ԵՄ-ի շրջանակում քննարկելու ենք, թե  իրադարձության զարգացման դեպքում ինչպիսի կոնկրետ պատասխան միջոցներն ենք հարմար համարում: Միաժամանակ, Գերմանիայի կառավարությունը ձգտում է, որպեսզի եվրոպական կառույցները միասնական դիրքորոշում ունենան»,- ասել է նա: