Մայնի Ֆրանկֆուրտում ահաբեկչության մեջ կասկածանքով ձերբակալվել է բունդեսվերի զինծառայող։, որը ենթադրաբար սիրիական փախստական ձեւանալով՝ գործել էր այլատյաց մղումներից դրդված։ Այս մասին հայտնել է Ֆրանկֆուրտի դատախազությունը։ Տեղեկությունը հաստատել է բունդեսվերը։
Քննությունը 28-ամյա զինծառայողին կասկածում է լուրջ հակապետական բռնության ակտ ծրագրելու մեջ։ Այդ կապակցությամբ ապրիլի 26-ին քրեական գործի շրջանակում Հեսենի ու Բավարիայի Քրեական գործերի դաշնային գերատեսչության 90 աշխատակից, նաեւ նրանց ավստրիացի ու ֆրանսիացի գործընկերները խուզարկել են 16 օբյեկտներ Գերմանիայում, Ավստրիայում ու Ֆրանսիայում։
Նախնական քննությունը սկսվել էր հունվարի վերջին, երբ Վիեննայի օդանավակայանի զուգարանում հայտնաբերվել է 7․65 մմ տրամաչափի զենք ,որը զինծառայողն էր թաքցրել կոյուղու լյուկի մեջ։ Փետրվարի 3-ին նա վերադարձել է զենքը վերցնելու ու ձերբակալվել ավստրիական իշխանություների կողմից, որից հետո քրեական գործ է հարուցվել։
Բացի դրանից քննության տվյալներով, զինծառայողը 2015-ի դեկտեմբերին Հիսենում ներկայացել էր որպես սիրիացի փախստական ու կեղծ փաստաթղթերով բնակություն հաստատել փախստականների հանրակացարանում։ Իսկ 2016-ին նա ապաստան է ստացել Բավարիայում։ Ըստ քննության կասկածյալը երկակի կյանք է վարել։
Այս գործով ձերբակալվել է նաեւ զինծառայողի ենթադրյալ հանցակիցը՝ 24 ամյա ուսանող Օֆենբախից։




























