ՆԱՏՕ-ի՝ Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի հարցերով նոր հատուկ ներկայացուցչի պաշտոնում Ռոբերտ Սիմոնսին կփոխարինի ՆԱՏՕ-ի ներկայիս պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։ Որոշումը հաստատվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից։

Այս մարմնի ստեղծման մասին որոշումն ընդունվել է 2004 թվականի հունիսին՝ Ստամբուլում կայացած գագաթաժողովի ժամանակ։ Հատուկ ներկայացուցիչը զբաղվում է տարածաշրջանային առաջնորդների հետ աշխատանքային կապերի աջակցությամբ։

Հարավային Կովկասի երկրներից Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցությունն իրականացվում է «Գործընկերություն հանուն խաղաղության» եւ երկու այլ ծրագրերի շրջանակներում։