Նոր Մոսկվայի բնակիչը մեր ձեռքերով կոտրել է տաքսի Uber-ի ավտոմեքենան, որով նրա ընկերուհին ուշ երեկոյան տուն է վերադարձել։ Պատճառը վարորդի նկատմամբ խանդն է եղել։ Այս մասին հաղորդում է  Life-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին։

Չի նշվում, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել միջադեպը։ Տաքսու վարորդը՝ 24-ամյա Միխայիլ Լ.-ն, գիշերը հաճախորհդուհուն բերել է նրա նշված հասցեով, որտեղ աղջկան դիմավորել է նրա ընկերը՝ Կարեն Ս.-ն։ Վերջինը երիտասարդ վարորդին համարել է իր ընկերուհու երկրպագու։

«Նա բռունցքի մեկ հարվածով կոտրեց պատուհաններ, ավտոմեքեայի վրա փոսեր կան, նա պոկել է վարորդի նստարանը», — ասել են ականատեսները։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ, ըստ էության, Կարենը խանդելու պատճառ ուներ։ Նրա ընկերուհին այդ երեկո միայնակ համերգի էր գնացել եւ բավականին ուշացել՝ տուն վերադառնալով ուշ գիշերը։

Տաքսու վարորդը ոստիկանություն է դիմել։ Քրեական գործ է հարուցվել։