Չինաստանի Սիչուան նահանգում ուղեմասում հայտնված երկամյա աղջկա վրայով 2 մեքենա է անցել, հայտնում է ABC News-ը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ տեղի ունեցածից հետո երեխայի մոտ է վազել տատիկը: Երեխան տեղի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել գլխի աննշան վնասվածքներով: