Չինաստանի Սինցզյան Ույգուրի ինքնավար մարզում փոթորիկը մասամբ խափանել է երկաթուղային հաղորդակցությունը: Այս մասին հաղորդում է Սինհուան:

Գիշերն ու առավոտյան Սինցզյանի որոշ շրջաններում քամու արագությունը հասել է 140 կմ/ժ-ի: Վատ եղանակի պատճառով, անվտանգության նկատառումներից ելնելով, ուղեւորատար մի քանի գնացքի երթեւեկությունը դադարեցվել է:

Տեղական ժամանակով 9:00-ի սահմաններում, սակայն, երկաթուղային հաղորդակցությունն ամբողջությամբ վերականգնվել է: Տուժածների մասին տեղեկություններ չկան: