Հարավային Կորեայի Կոձե նավահանգստում վերամբարձ կռունկ ընկել է, ինչի հետեւանքով 5 մարդ է զոհվել, 14 վիրավոր կա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Վիրավորները տարբեր աստիճանի վնասվածքներ ունեն: Փրկարարները կարծում են, որ զոհերի եւ վիրավորների թիվը կարող է ավելանալ, քանի որ կռունկի տակ կարող են դեռեւս մարդիկ լինել:

Պատահարի պատճառները պարզվում են: