Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցները Բաքվում տղամարդու են ձերբակալել, որին կասկածում են քրիստոնեական գերեզմանատան տարածքում մետաղական ցանկապատները գողանալու մեջ:
ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ ձերբակալվածը նախկինում դատված Էլշան Մամեդովն է:
Կասկածյալի տանը խուզարկության ժամանակ երկաթե ցանկապատներ են հայտնաբերել: Մամեդովը ցուցմունքում հայտնել է, որ գողոնի մի մասը վաճառել է մետաղի ջարդոնի ընդունման կետում: Քրեական գործ է հարուցվել:





























