Լիբանանի Կոմունիստական կուսկացության եւ կոմսոմոլական շարժման կողմնակիցները մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում խաղաղ հանրահավաք են իրականացրել՝ նվիրված Աշխատավորների օրվան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կարմիր դրոշակներով ու կոմունիստական խորհրդանիշերով Լիբանանի քաղաքացիները՝ հայրենասիրական երաժշտության եւ կարգախոսների «ուղեկցությամբ» ավանդաբար անցել են Կորնիշ էլ Մազրաա փողոցով մինչեւ քաղաքի կենտրոն՝ Ռիադ աս Սոլհ։
Երթի գլխավորել են արհիմությունների ղեկավարները եւ Լիբանանի կոմկուսի գլխավոր քարտուղար Հաննա Գրիբը։ Հանրահավաքի ավարտին գլխավոր քարտուղարը ելույթ է ունեցել, որտեղ առնչվել է առկա քաղաքական խնդիրներին՝ կապված երկրում նախորդ խորհրդարանական ընտրությունների հետ, ինչպես նաեւ գործազրկության ու հարկերի մասին օրենքների հետ։






























