ՀԱՄԱՍ պաղեստինյան իսլամիստական շարժումը եւ քաղաքական կուսակցությունը իր ծրագրից կբացառի Իսրայելի ոչնչացման կետը։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

Պարսից ծոցի երկրների եւ Եգիպտոսի հետ մերձենալու համար ՀԱՄԱՍ-ը կհրաժարվի «Մուսուլման եղբայրներ» խմբավորման հետ համագործակցությունից, որը շատ արեւմտյան ու արաբական երկրներ ահաբեկչական կազմակերպություն են համարում։ 

Նշվում է, որ ՀԱՄԱՍ շարժման ծրագրում Իսրայելի ոչնչացման կետը բացառելը եւս զսպող գործոն է հանդիսանում Կահիրեի եւ Պարսից ծոցի երկրների հետ համագործակցության համար։