Աշխատավայրում աշխատակիցների ընդմիջումների հետեւանքով տնտեսությունը տարեկան 588 մլրդ դոլար է կորցնում, հաշվարկել են ԱՄՆ-ում։ Բայց մշակող Դեւիդ Շեպարդը գտել է լուծումը, որը կօգնի այդ թիվը կրկնակի կրճատել։ Նա առաջարկում է աշխատողներին հետեւել FlowLight խելացի լուսացույցի օգնությամբ, որը չափում է մարդու աշխատանքային արդյունավետությունը աշխատանքային օրվա ընթացքում։
Կանաչ լույսը նշանակում է «ազատ է», կարմիրը «զբաղված է», թարթող կարմիրը «չանհանգստացնել» , իսկ դեղինը՝ «տեղում չէ»։
Սարքն իր աշխատանքի ժամանակ փոխգործակցում է օգտատիրոջ ստեղնաշարի ու մկնիկի հետ, որպեսզի հասկանա՝ աշխատողը աշխատում է, թե կողմնակի բաներով է զբաղված։
Լուսադիոդային ցուցիչը կարելի է տեղադրել աշխատանքային սեղանի վրա, ցանկացած վայրում։
Մտահղացման հեղինակ Դեւիդ Շեփարդը այդ մտահղացումը իրականացրել է Շվեյցարիայի Ցյուրիխի համալսարանի հետազոտողների հետ միասին։
FlowLight-ը լուսացույցը փորձարկել են 12 երկրների ավելի քան 15 ընկերություններում ու վերլուծելով տվյալները հայտնաբերել են, որ սարքից օգտվողները 46 տոկոսով քիչ են ընդմիջում անում։ Իսկ ղեկավարները հնարավորություն ունեն իմանալ, թե երբ են իրենց աշխատողները իրականում աշխատում, իսկ երբ՝ գլուխ պահում։




























